Դաղստանում սեպտեմբերի 28-ը սգո օր է հայտարարվել
![]() Դաղստանի Հանրապետությունում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին, կհայտարարվի սգո օր՝ ի հիշատակ Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։ «Պատասխանատու կառույցները կպարզեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, կհասկանան պատճառները և կաշխատեն հետևանքների վերացման ուղղությամբ»,- նշել է նա։ Նշենք, որ սեպտեմբերի 27-ին քաղաքի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհ։ Մի քանի րոպե անց գազալցակայանում երկրորդ և երրորդ պայթյուններն են հնչել: Փրկարարները շարունակում են աշխատանքը փլուզման վայրում։ Հայտնի է, որ պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի, 2-ը երեխաներ են, տուժածների վիճակը կայուն է և միջին ծանրության։ Միջադեպի ականատեսները «Իզվեստիային» պատմել են, որ Մախաչկալայի գազալցակայանում մինչ պայթյունն ամեն ինչ նորմալ է եղել, կասկածելի ոչինչ չեն նկատել։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
