Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվել մասնակցել տոնակատարություններին». հարց` Եսայի քահանային

74
Այսօր, 17:53
«Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվել մասնակցել տոնակատարություններին». հարց` Եսայի քահանային

«Մյուռոնօրհնության և տաճարի վերաօծման տոնակատարություններին հրավիրված են բոլորը, քանի որ եկեղեցին վեր է ամեն ինչից և նրա համար կարևոր են մեր պետականության ինստիտուտները՝ անկախ ամեն ինչից: Քննադատություններին և բոլոր առարկություններին մենք տեղյակ ենք, յուրաքանչյուր մարդ կարող է ինքն իր վերլուծություններն անել: Բագրատ Սրբազանը՝ որպես հայ եկեղեցու հոգևորական, ազատ է՝ մասնակցելու այս արարողություններին: Ոչ մի հոգևորական հրավերք չի ստանում նման արարողություններին: Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ՝ ինչու է որոշել չմասնակցել»,- Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Եսայի քահանա Արթենյանը:

«Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվել մասնակցել տոնակատարություններին». հարց` Եսայի քահանային