Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Ընդդիմադիր տարբեր անձանց խելքին փչում է, որ պետք է Հայ Առաքելական Եկեղեցուն դասեր տան»․ Հայկ Այվազյան

56
Այսօր, 14:12
«Ընդդիմադիր տարբեր անձանց խելքին փչում է, որ պետք է Հայ Առաքելական Եկեղեցուն դասեր տան»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակ առ ժամանակ, տարբեր ընդդիմադիր անձանց խելքին փչում է, որ պետք է Հայ Առաքելական Եկեղեցուն և Կաթողիկոսին դասեր տան, թե ինչ պետք է նրանք անեն այս կամ այն իրավիճակում կամ ինչ չպետք է անեն։
Եվ-և-ի, կոմպլիմենտարիզմի կողմնակիցները, ոչ Արևմուտք ոչ Ռուսաստան ասողները մեր Եկեղեցուն թողել են մեն մենակ Արևմուտքի գիշատիչ էլիտաների դեմ, իրենք Արևմուտքի դեմ ապստամբելու ռիսկ չեն անում, բայց Եկեղեցուն և Կաթողիկոսին փորձում են դրդել պայքարի առաջնագիծ, որ Արևմուտքի հարվածները նրանց վրա գան»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան