Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«2023թ. սեպտեմբերը Ստեփանակերտի տարեգրության վերջին էջը չէ»․ Դավիթ Սարգսյան

66
Այսօր, 12:00
«2023թ. սեպտեմբերը Ստեփանակերտի տարեգրության վերջին էջը չէ»․ Դավիթ Սարգսյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գրառումը․ «Մեր դրախտային քաղաքի օրն է այսօր: 101 տարի առաջ Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ: Ուղիղ մեկ դար այդ անունը փառավորվել է բոլոր քաղաքների բնակիչներից տարբերվող իր բնակիչներով ու ինքնատիպ կոլորիտով, իր հյուրասիրությամբ ու հոգատարությամբ, սրբացվել է իր քաջորդյաց արյամբ: Արցախի մայրաքաղաքը տասնամյակներ շարունակ եղել է հայի ոգու ուժի, շինարար մտքի, ստեղծարար ներշնչանքի խորհրդանիշը: Մեր քաղաքով հիանում ու հպարտանում էինք, ապրում ու ապրեցնում էինք: Մեկ տարի առաջ աղետալի իրադարձությունների հետևանքով Արցախը զրկվեց իր բնիկ ժողովրդից: Ստեփանակերտցիները ևս բռնեցին գաղթի ճանապարհը: Սակայն ես, ինչպես և իմ բոլոր համաքաղաքացիները, հավատում եմ՝ 2023թ. սեպտեմբերը Ստեփանակերտի տարեգրության վերջին էջը չէ: Այդ պատմությունը դեռ մեսրոպյան այբուբենով ոսկետառ էջեր ու հատորներ կունենա: Իսկ մինչ այդ՝ տոկա՛, մեր սրտի քաղաք Ստեփանակերտ»։

Աղբյուրը`   Դավիթ Սարգսյան