Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ»

54
Այսօր, 09:06
Նիկոլ Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փաշինյանը փորձ է անում փրկել ընտանիքին՝ կասկածելի քայլեր անելով։
Դեռ հունիսին էինք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի անձնական տվյալները հեռացված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրից։ Հետո պարզեցինք, որ ընտանիքի անդամները ևս չկան ՀՀ ընտրողների ռեգիստրում։
Ուսումնասիրեցինք և նկատեցինք, որ այժմ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է հայրական տուն, և հիմա նրա բնակության հասցեն Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան, առաջին փողոց բնակարան 9-ն է։

Նրա հետ համատեղ բնակվում են 2 անձինք՝ Նիկոլ Փաշինյանին տարեկից Չիբուխչյան Վարդուհին և 1965 թվականին ծնված Փաշինյան Շողերը։

Հարկ է նշել, որ Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները ևս բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից։

Թե ինչու են են այդպես մեկուսի ապրում իշխանությունները, պարզ չէ, սակայն փաստ է, որ Փաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին»:

Մանրամասները՝ թերթի համարում։