Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Ալո՛, Երևանի քաղաքապետարան, տեղո՞ւմ եք»․ Արմենակ Դանիելյան

60
Այսօր, 12:36
«Ալո՛, Երևանի քաղաքապետարան, տեղո՞ւմ եք»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ)։
Մի հատ հարց մայրաքաղաքի 9%-անոց դեֆակտո իշխանությանը.
Կարող ա՞ էս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում ու ասենք օրինակ Արագածոտնի մարզին ա պատկանում, խոսքի՝ Ապարանին։ Ասեք իմանանք, բնակիչներին էլ ասենք Ապարանի վարչական շրջանի ղեկավարին դիմեն, որ բերեն իրենց փողոցները վերանորոգեն, բարեկարգեն ու նորմալ ասֆալտապատեն։
Ալո, Երևանի քաղաքապետարան, տեղո՞ւմ եք»։