Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«ՄԱԿ-ի ամբիոնից` ի տես թշնամյաց, խոստացավ փոխել ՀՀ Սահմանադրությունը». Դավիթ Սարգսյան

90
Երեկ, 17:45
«ՄԱԿ-ի ամբիոնից` ի տես թշնամյաց, խոստացավ փոխել ՀՀ Սահմանադրությունը». Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի հիշատակումը ոչինչ չարժե, եթե չենք արձանագրում, որ հենց այդ նշանային օրը պարագլուխը ՄԱԿ-ի ամբիոնից՝ ի տես թշնամյաց, խոստացավ փոխել ՀՀ Սահմանադրությունը (իմա՝ չեղարկել Հայաստանի Անկախության հռչակագիրը և փաստացի կազմալուծել Հայաստանի Երրորդ հանրապետությունը):
Լավագույնը, ինչ նա առաջարկում է Հայաստանի համար, Թուրքիայի բարեհաճությամբ պետականատիպ կազմավորումն է: Սակայն Ադրբեջանը միգուցե և դա էլ շատ համարի, ինչպես, օրինակ, Արցախի դեպքում, և պնդի առավելագույնը հայկական ինքնավարությունը՝ իր զինված ուժերի վերահսկողությամբ: Պարագլուխը դրան էլ է համաձայն, վկան՝ վերջին ասուլիսում Հայաստանի գծած նրա սահմանները՝ ըստ 1919-ի ադրբեջանական մի քարտեզի:
Արևմուտքի ջանքերի մասին էլ մի բան արժե հիշել: Հայերի այդքան սիրելի Մակրոնը վերջին տարիներին այցելել է և՛ Կիև, և՛ Բեյրութ: Երկու դեպքում էլ զորակցություն է հայտնել տեղացիներին: Այս օրերին այդ քաղաքների գլխին թափվող արկերը վկա: Երևանն այնքան է սիրում, որ այստեղ անգամ անձամբ չեկավ, հայատառ ցավակցական թվիթները բավական կլինեն»:

Աղբյուրը`   Դավիթ Սարգսյան