Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
![]() Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններն ու ներկայացուցիչները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեծ Եղեռնի հուշարձանի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Նույն օրը եկեղեցականները այցելեցին նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում կատարվեց Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար: Աղբյուրը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ |

«Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում». ՔԿ (տեսանյութ)
9116:24
«Բացահայտվել է Արծրուն Մարգարյանի սպանությունը». ՔԿ (տեսանյութ)
9914:00
Դատախազության հայտարարությունը՝ «Արարատցեմենտ» ընկերության վերաբերյալ
10911:54
13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
10910:24
7 անձի, այդ թվում Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել
11510:06
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
12110:00
