Իսրայելը պատրաստվում է «սահմանափակ ցամաքային ներխուժման» Լիբանան. ABC News
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սեպտեմբերի 28-ի երեկոյան օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը։ Հանդիպմանը մասնակցել են Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին, Գլխավոր շտաբի օպերատիվ տնօրինության ղեկավար Օդեդ Բասյուկը և Ռազմական հետախուզության (ԱՄԱՆ) պետ Շլոմի Բայնդերը։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է «սահմանափակ ցամաքային ներխուժման» Լիբանան, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակն սպանել է Հեզբոլլահի մոտ 30 առաջնորդների։ Ինչպես հայտնել է ABC News-ի աղբյուրը, Իսրայելը մերժել է կարճաժամկետ հրադադարի առաջարկը, ինչպես նաև չի շփվել ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի հետ։ Նա նաև հավելել է, որ «Հեզբոլլահ»-ի մնացած առաջնորդները վախենում են իրենց շարքերում լրտեսների առկայությունից: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
