Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.

«Լիբանանում այսօր տեղի ունեցողը մեծ ծրագրի մի մասն է միայն, ինչպես որ Արցախում էր». Կարեն Հովհաննիսյան

56
Երեկ, 23:36
«Լիբանանում այսօր տեղի ունեցողը մեծ ծրագրի մի մասն է միայն, ինչպես որ Արցախում էր». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան Իսրայելին դատապարտում և համարում է ահաբեկիչ երկիր, բայց իր կրտսեր եղբայրը՝ Ադրբեջանը, Իսրայելի հետ ակտիվ ռազմավարական գործընկերության շրջանակներում հիմնում է համատեղ ռազմարդյունաբերություն։
Ես մշտապես պնդել և պնդում եմ, որ Թուրքիան և Իսրայելը համագործակցում են, պարզապես փորձում են ցույց տալ արաբական աշխարհին, կամ ոչ քրիստոնյա աշխարհին, որ կա Թուրքիա և Իսրայել մեծ առճակատում, որպեսզի այդ երկներին Թուրքիան կարողանա դարձնել կառավարելի իր լիդերությամբ։ Թուրքիան և Իսրայելը փորձում են համատեղ ջանքերով Իրանի ազդեցությունը թուլացնել արաբական կամ մուսուլմանական աշխարհում։ Հենց դա է պատճառը, որ արտաքուստ ձևավորում են հակառակորդի տպավորություն։
Լիբանանում այսօր տեղի ունեցողը մեծ ծրագրի մի մասն է միայն, ինչպես որ Արցախում տեղի ունեցածը»: