41-ամյա տղամարդը ընկույզի ծառը թափ տալիս հոսանքահարվել է ու մահացել
![]() Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում, երկաթգծի հարևանությամբ գտնվող հատվածում քաղաքացին ծառից վայր է ընկել և գտնվում անգիտակից վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ 41-ամյա Գոռ Հ-ն իրենց հողամասում, ըստ նախնական տեղեկությունների, ալյումինե աստիճանի վրա կանգնած ալյումինե խողովակով ընկուզենու ծառից ընկույզ թափ տալիս անզգուշաբար դիպել է ծառի վրայով անցնող բարձր լարման հոսանքի մալուխին, էլեկտրահարվել և վայր ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ։ Առավել մանրամասն՝ սկզնաղբյուրում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
