Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.

«Ինչպե՞ս է ստացվել, որ ամենատաղանդավորը Մարտին Մկրտչյանի տղան է դուրս եկել». Յաշա Սոլոմոնյան

56
Երեկ, 22:36
«Ինչպե՞ս է ստացվել, որ ամենատաղանդավորը Մարտին Մկրտչյանի տղան է դուրս եկել». Յաշա Սոլոմոնյան

Ճամփորդական ակումբի հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուզեի տեսնել Հանրային Հեռուստաընկերության կողմից անցկացված «Մանկական Եվրոտեսիլի» նախընտրական մրցույթին մասնակցած 100-ից ավելի երեխաների ցանկը։
Զուտ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է ստացվել, որ էդքանի մեջից ամենատաղանդավորը Մարտին Մկրտչյանի տղան է դուրս եկել։
Մի էնպես էլ երկարաշունչ տեքստ են գրել, թե բա՝ պրոֆեսիոնալ ժյուրին է ընտրել. պորտուգալացի եսիմ ինչ պրոդյուսեր, ֆրանսիացի եսիմ ինչ հեռուստաղեկավար... լավ, ջան։
Չէ, բացարձակ բան չունեմ էդ էրեխու դեմ։ Ավելին, միայն ուժ ու հաջողություն եմ մաղթում իրեն։
Բայց դե հո ինստագրամում լսել ենք իր կատարումները, որոշակի պատկերացնում ենք իր հնարավորությունները։
Ու միևնույն է, ուզում ենք իմանալ, թե ովքեր են եղել էդ 100֊ից ավել դիմորդները, առհասարակ երգել իմացե՞լ են, թե՞ չէ։

Աղբյուրը`   Յաշա Սոլոմոնյան