«Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները»․ ուսուցիչ
![]() «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե» ֆեյսբուքյան էջը հրապարակել է ուսուցիչներից մեկի «Շվարած ուսուցիչներ» վերտառությամբ գրառումը․ «Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս ոգևորված, երեխաների հետ աշխատելու բուռն ցանկությամբ մտանք դասարան, բայց դա երկար չտևեց, մեզ խոր հիասթափություն էր սպասվում։ Որ կրթական բարեփոխումները անհրաժեշտ են, և դա անընդհատ պրոցես է, ոչ ոք չի ժխտում։ Բայց, որ բարեփոխումներ նախաձեռնողները հաճախ գլխավորն ու երկրորդականը խառնում են իրար՝ դա մտահոգիչ է։ Խոսքս վերաբերվում է նոր ուսումնական տարում ուսուցչին ներկայացվող պահանջներին։ Ուսուցչից պահանջվում է կազմել դասավանդվող առարկայի թեմատիկ պլան տարվա կամ կիսամյակի համար, որի մեջ պետք է մանրամասն ընդգրկել յուրաքանչյուր դասի թեման, նպատակը, վերջնարդյունքները և այդ բոլորը մուտքագրել էլեկտրոնային մատյան։ Բացի վերը նշվածից, ամեն օր էլմատյանում պետք է գրանցել դասի թեման, խնդիրները, գրականության համապատասխան էջերը, առաջադրանքների համարները։ Թվում է, թե արտասովոր բան չկա։ Թեմատիկ պլան ուսուցիչը պետք է ունենա, բայց ոչ այդ կտրվածքով, նրանում ընդամենը պետք է երևա կիսամյակի կամ տարվա ժամաբաշխումը ըստ թեմաների, մնացածը կներառվի օրվա պլանում։ Ուսուցիչները մոլորված են, շփոթված, մտահոգ, ամբողջ սոցիալական ցանցերը լիքն են ուսուցիչներով, որոնք կանչում են իրար՝ Պողոս գտաաար, Պետրոս գտաաար։ Ինչո՞ւ է այդպես։ Նախ տարեսկզբի համար նման արագացված աշխատանքը մեծ ծանրաբեռնվածություն է, պահանջում է ժամանակ, նյութական միջոցներ՝ որակյալ համակարգիչ ու հեռախոս ունենալու համար, բայց ամենակարևորը՝ ուսուցիչը իմաստ չի տեսնում այդ պահանջները կատարելու մեջ, ստացվում է, որ ուսուցիչը այսօր դասի պլան պետք է գրի ամիսներ հետո պարապվելիք դասի համար։ Դասը կենդանի ստեղծագործական պրոցես է, նույնիսկ նախորդ օրը կազմած պլանը հաջորդ օրը փոխվում է, ուր մնաց ամիսներ առաջ գրածը։ Եվ այսպես վրդովված, համակարգչից ներվայնացած, ուժասպառ եղած ուսուցիչը մտնում է դասարան, ի՞նչ պետք է լինի նրա պարապած դասը, դասի որակը մղվում է հետին պլան, ուսուցիչների մի մասը դասի ժամանակ դասը թողած զբաղվում է էլեկտրոնային մատյանի գրանցմամբ, քանի որ չի հասցնում, իսկ գրանցումը առաջնային է, բովանդակությունը՝ հեչ։ |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
