Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

««Շառից ու փորձանքից հեռու» կարգախոսով բացասական եզրակացություն են տվել»․ Գեղամ Նազարյան

82
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 15:24
««Շառից ու փորձանքից հեռու» կարգախոսով բացասական եզրակացություն են տվել»․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Հարցի քննարկմանը պետք է ներկա գտնվեին նաև ՊՆ ներկայացուցիչներ, սակայն նրանք չէին ներկայացել։ «Այսօր չենք տեսնում այստեղ ո՛չ պաշտպանութան նախարարին, ո՛չ փոխնախարարին։ Նախագիծը գնում է, հասնում է պաշտպանության նախարարության իրավաբանական վարչություն, այնտեղ նայում են և ասում՝ Գեղամ Նազարյան, և «շառից ու փորձանքից հեռու» կարգախոսով առաջնորդվելով դեմ են արտահայտվել արդեն իսկ գործող կառավարության որոշումներին, բացասական եզրակացություններ են տվել՝ այդ ինչե՞ր եք գրել, ոնց կարող է այդպիսի բան լինել․ բայց այդ օրենքները գործում են։ Այն տպավորությունն է, որ ասում են՝ դուք ո՞վ եք, ո՞նց եք համարձակվել նախաձեռնությամբ հանդես գալ»,-ասաց Գեղամ Նազարյանը։ Նա՝ անդրադառնալով իր կողմից ներկայացվող նախագծի անհրաժեշտությանը, նշեց, որ դա առաջին հերթին այն մասին է, թե ինչպես վերաբերվեն զոհվածի ծնողներին․ «Մարդիկ կան, որ մինչև հիմա իրենց զոհված երեխայի անունով վարկ են փակում, մարդիկ կան, որոնք չգիտեն իրենք ո՞ր դեպքում կարող են արտոնյալ պայմաններով գնալ բժշկի։ Ամեն անգամ ցանկացած զեղչի արտոնության դեպքում ծնողին ասում են՝ էս թուղթը բեր, էն թուղթը բեր, էն մյուս թուղթը բեր։ Այս օրենքը նաև այն մասին է, թե պետությունը, հասարակությունը ինչպես պետք է վերաբերվի այս մարդկանց։ Սա վերաբերմունքի մասին նախագիծ է»։

««Շառից ու փորձանքից հեռու» կարգախոսով բացասական եզրակացություն են տվել»․ Գեղամ Նազարյան