Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

«Հայ պուտինականերն ինչո՞ւ են հրճվում»․ Վահրամ Աթանեսյան

103
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 09:48
«Հայ պուտինականերն ինչո՞ւ են հրճվում»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսական մամուլը և հայ պուտինականները ցնծում են, թե բա՝ տեսա՞ք, որ Մոնղոլիայում Պուտինին չձերբակալեցին, ի՜նչ Միջազգային քրեական դատարան, ի՜նչ օրենք ու կարգ: Ռուսներին և ռուսաստանցիներին հասկանալ ոչ միայն կարելի է, այլև պետք է, մարդիկ մի գրառման համար Կոլիմա են «վաստակում»: Իսկ հայ պուտինականերն ինչի՞ց են հրճվանք ապրում: Մանավանդ նրանք, որ Հայաստանի կառավարությունից պահանջում են միջազգային դատական ատյան տանել Իլհամ Ալիևին: Չեն հասկանո՞ւմ, որ հանուն Պուտինի Միջազգային քրեական դատարանը «գրողի ծոցն» ուղարկելով՝ ալիբի են ստեղծում Իլհամի համար: Թե գիտեն ինչ են անում, բայց իրենց ղարաբաղցու ասած՝ «էշի տեղ են դնո՞ւմ»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան