Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Կանադա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ընդդիմադիր պատգամավորները զրկված են միջազգային հարթակներում և պատվիրակությունների կազմում ընդգրկված լինելու ե իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Կանադա՝ Օտտավա։ Պատվիրակության կազմում Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ընդգրկել է բացառապես իշխանության ներկայացուցիչներին, իրենից բացի՝ ընտրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հայտնի է իր խուլիգանական վարքագծով, և մամուլն այդ մասին բազմիցս գրել է: Պատվիրակության կազմում են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, որը հայտնի է իր քաղաքացիական կնոջ հանդեպ բռնություն գործադրելու ամոթալի պատմությամբ, Արման Եղոյանը, որը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ և բազմաթիվ սկանդալների ու կռիվների մեջ է հայտնվել մինչ այս, և, վերջապես, Հասմիկ Հակոբյանը, ով Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերուհին, որի բարեկամներն ու ծանոթները ԱԺ-ում են աշխատում կոռուպցիոն միջամտության արդյունքում: Եվ ահա, նրանք գնում են օրինակելի, ժողովրդավարական երկիր Կանադա՝ ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովը: Մինչդեռ ԱԺ-ն հավաքական մարմին է, որտեղ կան նաև 2 ընդդիմադիր խմբակցություններ: Եվ հատկապես խորհրդարանական կառավարման երկրներում, ԱԺ-ի գործունեության շրջանակներում ընդդիմության ներկայացվածությունը պարտադիր է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին՝ պարզելու՝ ինչու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միանձնյա որոշմամբ կազմված Կանադա մեկնող պատվիրակության կազմում ընդդիմությունը չունի ներկայացվածություն: «ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել պատվիրակության կազմում ընդգրկել այն պատգամավորներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստան-Կանադա բարեկամական խմբում և նպաստել են երկու երկրների բարեկամական կապերի զարգացմանը»,- պատասխանեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը: Այսինքն՝ ԱԺ նախագահն է գնահատում, թե ով է Կանադայի բարեկամը, մինչդեռ Հայաստան-Կանադա բարեկամական 21 հոգանոց խմբի ղեկավարը Իշխան Սաղաթելյանն է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից, ով չի ներգրավվել պատվիրակության կազմում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան
7603:06«Միայն մենք ենք մնում ՀԱՊԿ-ի փլատակներում»․ Արա Պապյան (լուսանկար)
5502:30«Հաղթանակի բերկրանքը կզգանք, երբ միասնությունը լինի համատարած»․ Կարեն Հովհաննիսյան
6302:12«Նիկոլ Փաշինյանին նոր շոու է պետք»․ Սուրեն Սուրենյանց
6601:24«Սա ցուցմունք է՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու մասին»․ Սուրեն Սուրենյանց
7700:12ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը դատապարտել է Գրիգոր Երիցյանին ավագանու մանդատից զրկելը
84Երեկ, 23:42