Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Մենք լո՞ւրջ պետություն ենք». Արմեն Դուլյան

104
Այսօր, 03:12
«Մենք լո՞ւրջ պետություն ենք». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կներեք, մենք լուրջ պետությո՞ւն ենք...
Կարդում եմ լրատվամիջոցների հաղորդագրությունը. «Այսօր արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ Վաշինգթոնում Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Փաստաթղթի ստորագրման մասին անցած շաբաթ հայտնել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը»։
Այսինքն, կարևորագույն փաստաթղթի սպասվելիք ստորագրման մասին հայաստանյան հասարակությունն առաջինը իմանում է ոչ թե իշխանություններից, պետական մարմիններից, արտգործնախարարությունից, այլ ինչ-որ քաղաքական ուժից, որի անունը հայաստանցիների 99 տոկոսը հաստատ կյանքում չի էլ լսել...
Կներեք, մենք լո՞ւրջ պետություն ենք»:

Աղբյուրը`   Արմեն Դուլյան