Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին

82
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 11:24
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին

Այսօր կառավարությունը հերթական նիստի ընթացքում հավանության արժանացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Այն, ըստ ՀՀ ներքին օրենսդրության, իրավական հաստատման ճանապարհ պետք է դեռ անցնի․ Սահմանադրական դատարանը պետք է փաստի կանոնակարգի դրույթների սահմանադրականության հարցը, այնուհետև այն պետք է վավերացվի խորհրդարանում։