Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Խցանումների 90 տոկոսը վարորդների պատճառով է»․ Նարեկ Սամսոնյան

130
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 14:06
«Խցանումների 90 տոկոսը վարորդների պատճառով է»․ Նարեկ Սամսոնյան

«Այս քաղաքի վարորդների զգալի հատվածը՝ զիջող վարորդը, կամաց քշող վարորդը, խցանման կողքին առաջին, երկրորդ գիծ ավտո կայանած վարորդը արժանի ա էս քաղաքապետարանից ավելի վատ քաղաքապետարան ունենալուն»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Երևանի փողոցների վատ երթևեկության խնդրին։ «Երթևեկության տրամաբանությունը Էս աստիճանի վատ ընկալող ժողովուրդ չկա։ Խցանումների 90 տոկոսը վարորդների պատճառով ա։ Քշում են 30-ի տակ, բայց տված ա 60։ Ի՞նչ անի Երևանի քաղաքապետարանը պրոբկի մեջ չնախատեսված վայրում զիջող վարորդին։ Ավտոբուսը առաջին գծից նենցա մտնում երրորդ գիծ միանգամից, ուզում ես աղոթես, որ չմեռար։ Ի՞նչ կարող է անել ցանկացած իշխանություն սենց վարորդներին»,-նշել է Սամսոնյանը։

Աղբյուրը`   Նարեկ Սամսոնյան