Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Բաքուն փորձում է օգտագործել բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը»․ Տիգրան Աբրահամյան

102
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 10:12
«Բաքուն փորձում է օգտագործել բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական խոսույթում վերջին շրջանում տեղ գտած այն մոտեցումը, թե ՀՀ զինված ուժերի և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման:
Այն, որ Հայաստանն այլընտրանք չունի և ցանկացած իշխանության դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական խնդիրներին, այդ թվում՝ սպառազինության, զինտեխնիկայի գնումներին, նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ (գործող իշխանության գործոնը դեռ մի կողմ դրած):
Այն, որ միջազգային իրավունքի և ընկալման տեսանկյունից, Հայաստանի քայլերը հասկացված են՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու գեներացվող ատելությունը, դա ևս քննարկելի չէ:
Այս ամենը հասկանում են նաև Բաքվում, սակայն փորձում են օգտագործել ՀՀ գործող իշխանությունների դեմ բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը՝ Հայաստանի շուրջ օղակն առավելագույնս սեղմելու և ոտքի կանգնելու շանսից զրկելու համար»: