«Հայաստանում հիմարները 100 տարին մեկ քանդում են ամեն ինչ»․ Հրանտ Բագրատյան
«Մենք ամենամեծ էթնիկական խումբն ենք եղել Հարավային Կովկասի, բայց հիմա ամենաքիչ հողերն ունենք՝ մեր էշ խելքից։ Ես այն տպավորությունն ունեմ, որ 100 տարին մեկ էշանում ենք՝ որպես հասարակություն, այսինքն, հիմարները հաղթում են խելոքներին»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Մնացած ժամանակ խելոքները 50-60 տարի երկիր են սարքում։ Ստացվում է՝ Հայաստանում հիմարները 100 տարին մեկ քանդում են ամեն ինչ։ Խորհրդային Միության տարիներին ավելի շատ հայկականություն կար, քան անկախության տարիների Հայաստանում։ Ի՞նչի է այսօր Փաշինյանն ասում՝ պատմությունը մոռացեք, որովհետև դա թուրքերի պատվերն է։ Թուրքերը Փաշինյանին ասել են՝ եթե ուզում ես մեզ հետ խաղաղ ապրես, պետք է ոչ թե մենք ընդունենք, որ ցեղասպանություն է եղել, այլ դուք պիտի մոռանաք, որ ցեղասպանություն է եղել»,- նշել է Բագրատյանը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06