Լեհաստանի նախագահի թեկնածուն խոստացել է կրակ բացել ապօրինի միգրանտների ուղղությամբ
![]() Լեհ սահմանապահները երկրի սահմաններին կկրակեն անօրինական միգրանտների ուղղությամբ. նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նման խոստում է տվել Լեհաստանի նախագահի թեկնածու Սլավոմիր Մենցենն իր կուսակցության համագումարում։ «Եթե ինչ-որ մեկը փորձի անօրինական կերպով հատել լեհական պետության սահմանը, ապա պետք է ուղղակի գնդակահարվի»,- ասել է Մենցենը: Նա նաև ասել է, որ պատրաստվում է կոշտ գործողություններ ձեռնարկել գերմանական ոստիկանության դեմ, եթե նրանք նորից սկսեն միգրանտներին տանել սահմանի լեհական կողմ։ 2023 թվականի վերջին անօրինական միգրանտները փորձել են կոտրել Լեհաստանի և Բելառուսի սահմանի ցանկապատը՝ Չերեմշա շրջանում։ Սահմանային ծառայությունը հայտնել էր, որ մեկ օրում 28 մարդ փորձել է մուտք գործել երկիր, մասնավորապես՝ Եգիպտոսի, Իրանի և Իրաքի քաղաքացիներ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
