«Համ մարդկանց ասում ենք՝ եկե՛ք, համ էլ ասում ենք՝ արգելոցա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք ուզում են, որ պատմամշակութային հուշարձանները մարդկանց համար հնարավորինս գրավիչ լինեն և մարդկանց մեծ հոսքեր ապահովենք դեպի այդ հուշարձաններ։ Այսօր առավոտ քննարկման ընթացքում մի հարց ծագեց, բա էս դեպքում ինչի՞ ենք անունը դնում «արգելոց»։ Համ մարդկանց ասում ենք եկե՛ք, համ էլ ասում ենք՝ արգելոցա, տեսեք հա՜, ինչն ենք արգելում»,-կառավարության նիստին պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Այս լեզվամտածողության շերտերին պետք է շատ ուշադրություն դարձնենք։ Հանձնարարական եմ տվել, որ լեզվի տեսչության հետ աշխտանք և «արգելոց» բառը փոխարինենք ուրիշ բառով։ Եթե, օրինակ, մի տեղի անունը զբոսայգի է՝ դա նշանակում է մարդիկ կացինները ուսերին գալիս ծառերը կտրում տանո՞ւմ են, ի դեպ ամենաշատ ծառերը կտրվում են հենց արգելոցներում։ Այն, ինչ մարդկանց համար է, չի կարող լինի արգելոց»,-հավելեց Փաշինյանը։ |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
