Եվրոհանձնաժողովը «տեխնիկական հետաքննություն» է սկսել Telegram-ի դեմ
![]() Եվրոհանձնաժողովը «տեխնիկական հետաքննություն» է սկսել Telegram-ի դեմ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նշվում է, որ մեսենջերը կարող էր նվազեցնել ԵՄ-ում օգտատերերի թիվը՝ խուսափելու խոշոր առցանց հարթակների համար խիստ պահանջների կատարումից, ինչպիսիք են գովազդի սահմանափակումները, ապատեղեկատվության դեմ միջոցառումները և անչափահասների պաշտպանությունը: Telegram-ը փետրվարին հաղորդել է 41 միլիոն օգտատերերի մասին և այդ ժամանակից ի վեր չի թարմացրել այդ տվյալները: ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքի համաձայն՝ ընկերությունը պետք է ընթացիկ թվեր ներկայացներ օգոստոսին, սակայն սահմանափակվել է այն հայտարարությամբ, որ այդ թիվը զգալիորեն պակաս է։ Թարմացված տվյալների չտրամադրումը կարող է նաև նշանակել, որ Telegram-ը խախտում է օրենքի նորմերը, գրում է պարբերականը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
