Ռուսաստանում նավթի պահեստն արդեն ութ օր է` այրվում է
![]() Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթի պահեստում բռնկված հրդեհը, որը սկսվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո, շարունակվում է արդեն ութերորդ օրն անընդմեջ։ Տեղական թելեգրամ-ալիքները հրապարակում են լուսանկարներ, որոնցում ծխի սյուները տեսանելի են նավթի պահեստի տարածքից շատ հեռու։ Պրոլետարսկի նավթային պահեստում բռնկված հրդեհը մարելու մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Ինչպես հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, հրդեհն առաջացել է հակաօդային պաշտպանության կողմից խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներից, որոնք ընկել են դիզելային վառելիքի պահեստավորման կետի վրա։ Հրշեջներն սկսել են մարել կրակը, գրում է Գոլուբևը, բայց շուտով ստիպված են եղել դադարեցնել, քանի որ անօդաչու սարքերը երկրորդ անգամ են հարձակվել նավթի պահեստի վրա։ Պրոլետարսկի շրջանի ղեկավար Վալերի Գորնիչի խոսքով՝ նավթի պահեստի տարածքում կա 74 ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 5000 խորանարդ մետր տարողությամբ։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
