Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Հեծանվից ու խաշլամայից վեր կյանք կա, դա լուրջ պետություն ունենալն է»․ Վահե Հովհաննիսյան

151
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 14:42
«Հեծանվից ու խաշլամայից վեր կյանք կա, դա լուրջ պետություն ունենալն է»․ Վահե Հովհաննիսյան

«Խաշլամայի, հեծանվի ու «ֆեստիվառ»-ի ալտերնատիվը դրանք ծաղրելն ու ձեռ առնելը չէ։ Ցանկացած միջին կրթական ցենզ ունեցող մարդ հասկանում է, որ սա տրագիկոմեդիա է, և քաղաքական էլիտաների խնդիրը բովանդակություն առաջարկելն է»,-168-ի եթերում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Պետք է ստեղծվեն քաղաքական միավորներ, ժողովրդին բացատրեն, որ հեծանվից դուրս կյանք կա, խաշլամայից վեր կյանք կա, «թողեք հանգիստ ապրենք»-ի միակ ձևը դա լուրջ պետություն ունենալն է»,-ասաց Հովհաննիսյանը՝ փորձելով նկարագրել մեր շուրջը տիրող իրականությունը․ «Դրսի հայացքից մեր բնութագրումը հետևալն է․ պատերազմից 4 տարի է անցել, ժողովուրդը չի կարողանում ոտքի կանգնել։ Ունենք հասարակություն, որը ոչնչից չի վիրավորում, որին հրեշավոր փաստեր ես ասում՝ չի խելագարվում։ Հասարակություն է, որ այսքան կորուստներից հետո համատարած մտածում է արտագաղթելու մասին»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքական միավորներ և ծրագրեր են պետք՝ վերականգվելու և ժողովրդին «խաշլամայի» ու «հեծանվի» օրակարգից դուրս բերելու համար։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

«Հեծանվից ու խաշլամայից վեր կյանք կա, դա լուրջ պետություն ունենալն է»․ Վահե Հովհաննիսյան