Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

«Թվացող անդորրը կարող է վերածվել հերթական մղձավանջի»․ Վարուժան Գեղամյան

87
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 09:42
«Թվացող անդորրը կարող է վերածվել հերթական մղձավանջի»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան ԳԵղամյանի թելեգրամյան գրառումը․ «Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։

Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են։

Դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց Ձորի սահմանագծին) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։ Սա արվում է թե՛ հողի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։

Թվացող անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։

Չեմ հոգնի կրկնել. կանգնեցնելու միակ լծակը մեր՝ հասարակության ձեռքին է»։