Իսրայելական դիվերսիայի հետևանքով պայթել են «Հեզբոլլահ»-ի անդամների հազարավոր փեյջերներ. կան զոհեր ու վիրավորներ
![]() Բեյրութի, Նաբաթիայի, Սայդայի և Տյուրի հիվանդանոցները լի են տուժածներով, որոնք վիրավորվել են իսրայելական լայնածավալ դիվերսիաների հետևանքով: Նշենք, որ դիվերսայի հետևանքով պայթել են բազմաթիվ փեյջերներ: Ըստ «Ալ Ջազիրա»-ի, իսրայելցի զինվորականներին հաջողվել է կոտրել շարժական կապի սարքերը, որոնք օգտագործվում են շիա աշխարհազորային անդամների կողմից և պատճառ են դարձել դրանց պայթեցման: Վերջին տվյալներով՝ ավելի քան 2800 տուժած տեղափոխվել է բուժհաստատություններ։ «Հեզբոլլահ»-ի երկու ակտիվիստ սպանվել է։ Տեղեկություններ կան նաև մահացած երեխայի մասին։ Բեյրութի հարավային արվարձանում՝ Դահիյաում, որտեղ գտնվում է «Հեզբոլլահ»-ի շտաբը, տասնյակ տուժածներ ևս տեղափոխվել են հիվանդանոցներ։ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ իսրայելցի զինվորականներին հաջողվել է կոտրել «Հեզբոլլահ»-ի զինյալների անվտանգության և ծանուցման համակարգը: «Առեղծվածային պայթյունները հանգեցրել են մի աղջկա և երկու եղբայրների նահատակության, ինչպես նաև մեծ թվով մարդկանց տարբեր մարմնական վնասվածքներ են պատճառել: Ներկայում մենք անվտանգության և գիտական լայնածավալ հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու պատճառները, որոնք հանգեցրել են այս միաժամանակյա պայթյուններին»,- ասվում է արտակարգ իրավիճակների հայտարարության մեջ: |

Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
132Երեկ, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
176Երեկ, 15:19
Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
135Երեկ, 15:12
Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
15229.10.2026, 20:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
33229.10.2026, 16:01
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել
31729.10.2026, 15:43


