Ինչպե՞ս են պայթել փեյջերները և արդյո՞ք հնարավոր է նույն կերպ պայթեցնել սմարթֆոնները
![]() «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գիտական լրագրող Եվգենի Արսյուխինը փորձել է բացատրել՝ ինչպես է հնարավոր դարձել միաժամանակ պայթեցնել հազարավոր փեյջերներ: «Պայթել են փեյջերների լիթիում-իոնային մարտկոցները։ Նրանք հայտնվել են «ջերմային թափառքի» մեջ, այլ կերպ ասած՝ կարճ միացման։ Սմարթֆոնի մարտկոցը հեռակա կարգով պայթեցնելը հեշտ է: Բավական է դրան ավելացնել մի ծրագիր, որը կստիպի սմարթֆոնին կատարել բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ, այսինքն՝ ծանրաբեռնել սարքը։ Փորձելով ապահովել անհրաժեշտ հոսանքը, մարտկոցը գերտաքանալու է և պայթելու: Նկատե՞լ եք՝ երբ հեռախոսը ցանց է փնտրում, այն տաքանում է։ Նույնն էլ այս դեպքում է, միայն թե՝ ավելի վտանգավոր: Փեյջեր պայթեցնելն ավելի դժվար է: Պետք է գտնել այն պահը, երբ ցանցում առնվազն մեկ փեյջեր հաղորդագրություն է ուղարկում: Այդ պահին սարքը բաց է, և դրա մեջ կարող է վիրուս ներմուծվել: Երբ վարակվում է մեկ փեյջեր, վարակվում է ամբողջ ցանցը: Այժմ, առնվազն մեկ փեյջերին հաղորդագրություն ուղարկելով, ակտիվացվում է «ջերմային թափառքը», և այս ցանցի բոլոր փեյջերները պայթում են: Լիթիում-իոնային մարտկոցներով ցանկացած սարք, այդ թվում՝ մանկական խաղալիքները, նույնպես խոցելի են, եթե ունեն արտաքին աշխարհի հետ կապի նվազագույն հնարավորություն՝ bluetooth, Wi-Fi, ռադիոցանց։ Դուք կարող է, չգիտեք այս հնարավորության մասին, բայց չգիտես ինչու, արտադրողը մոդուլը ներառել է պլատայի մեջ: Եզրակացությունը շատ տխուր է. այս աշխարհը կարող է հաշմանդամ դառնալ, եթե ինչ-որ մեկը նման նպատակ դնի: Պաշտպանվե՞լ: Հնարավոր է, բայց հակավիրուսները լի են խոցելի անցքերով, ծրագրակազմը հաճախ հին է, իսկ սովորական Bluetooth-բարձրախոսների վրա ընդհանրապես պաշտպանություն չկա: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
