Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

«Հանձնում են նաև Google-ով»․ Ոսկան Սարգսյան

130
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 10:24
«Հանձնում են նաև Google-ով»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս Իջևան քաղաքից իմ ծանոթը պետք է մեքենայով գար ինձ հանդիպելու իմ հորական տանը՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում։ Նա առաջին անգամ էր լինելու սահմանամերձ Ոսկեվան գյուղում, ճանապարհին ծանոթ չէր։։ Իջևանից ինձ զանգահարեց, թե Գուգլ-ը Կիրանց-Ոսկեպար ճանապարհի կեսը Ադրբեջանի տարածք է ցույց տալիս ու «խորհուրդ տալիս» Իջևանից Նոյեմբերյան մեկնել Ալավերդիով, այդ ճանապարհն էլ ավելի քան 150 կիլոմետր է։
Տարածքներ են հանձնում սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, զիջում, տարածքներ են հանձնում նաև Գուգլ-ով։ Հանձնում են, հանձնում, սակայն ոչ խաղաղության պայմանագիր կա, ոչ էլ բացված խաղաղության դարաշրջան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան