Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

«Դուռդ բացում ես ու փոշով պարուրվում»․ Քրիստինա Վարդանյան

98
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 12:12
«Դուռդ բացում ես ու փոշով պարուրվում»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Շինարարական բում է Երևանում։ Դուռդ բացում ես ու փոշով պարուրվում։ Ժամանակին Հին Նորքում տուն գնեցինք, որ մաքուր միջավայրում ապրենք։ Հիմա ամենափոշոտներից մեկն է… Աղմուկ, փոշի, խցանումներ, վթարներ… Շենքերի քաղաք է Երևանը, փաստորեն, մեզ պուրակներ, այգիներ, մանկապարտեզներ, դպրոցներ, ժամանցի և կրթական կենտրոններ պետք չեն…»։