«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն առանց միջնորդների»․ Հայկ Խանումյան
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից պետք է հետ կանչվի ստորագրությունը։ Սյունիքով, Նախիջևանով անցնող ճանապարհների հարցը պետք է դառնա հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների քննարկումների առիթ»,-«Նյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «վերջին շրջանում շատ է քննարկվում նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, կարծես Իրան-Ռուսաստան հակասություն է առաջացել․ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը միմյանց հանդեպ կարող են ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել այս հարցում»։ «Ուզո՞ւմ են Նախիջևանի հետ կապվել, Միջնավանից մինչև Նախիջևան Սյունիքի մարզով անցնող ճանապարհներ կառուցենք՝ անցնի։ Ինչպե՞ս պետք է անենք, որ Երասխից երկաթուղին կամ ճանապարհը հասնի Սյունիքի մարզ ավելի կարճ ճանապարհով կամ ինչպե՞ս պետք է անենք, որ Երասխից երկաթուղին Նախիջևանով գա, մտնի Իրանով շարունակի․ այս հարցերը պետք է երկկողմ, Իրանի հետ կապվածը՝ եռակողմ, քննարկումների առիթ լինեն։ Դրա համար պետք է նախևառաջ նոյեմբերի 9-ի ստորագրությունը հանենք։ Ինչի՞ պահել մի բան, որի բոլոր կետերը արհամարհված են»,-ասաց Խանումյանը՝ նշելով, որ միջնորդի ներկայությունը երկու երկրների հարաբերությունների դաշտում ճիշտ չէ։ |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48