Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

«Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան

122
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 12:48
«Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանը և իր կինը՝ Աննա Հակոբյանն իրենց ամառային հանգիստն են անցկացրել իրենց մեղքով, 2020 թվականի նոյեմբերից սահմանամերձ դարձած Ջերմուկ քաղաքում։
Նրանց հանգստի ավարտից հետո, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին (երկու տարի առաջ այս օրը) Ջերմուկ քաղաքը, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք այլ բնակավայրեր և պաշտպանական դիրքեր ենթարկվել են ինտենսիվ հրետակոծության, ծավալվել են մարտեր, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի, տարածքային կորուստների, միլիոնավոր դրամների վնասների։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել ՀՀ վարչապետի պաշտոնում»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան