Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

«Առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիային»․ Նաիրի Հոխիկյան

95
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 13:06
«Առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիային»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականից սկսած՝ սեպտեմբերը Ադրբեջանի համար լավագույն ժամանակն է՝ հայերի վրա հարձակվելու և տարածքային զիջումներ կորզելու։

2020թ․ սեպտեմբերի 27․ հարձակում Արցախի վրա, 44-օրյա պատերազմ
2022թ․ սեպտեմբերի 13․ հարձակում ՀՀ վրա՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք․․․
2023թ․ սեպտեմբերի 19․ հարձակում Արցախի վրա։ Ամբողջական հայաթափում։
-2024թ․ սեպտեմբեր․․․

Ինքս թեպետ այս տարի մեծ ռազմական բախման վտանգ չեմ տեսնում, բայց առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիայի։ Այդ նպատակով մենք ավելի մեծ տեմպերով շարունակում ենք Նոյեմբերյանից մինչև Մեղրի ամբողջ առաջնագծի կահավորման, քողարկման և դիրքերի ուժեղացման աշխատանքները։

Մասնակից դարձեք մեր բանակի ամրապնդմանը, որ ներքին թշնամին չկարողանա բացել դռները արտաքին թշնամու առաջ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան