Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

«Ձեր էդ որդնած «միասնականությունը» երեխեքից հեռու պահեք»․ Վահրամ Աթանեսյան

94
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 11:42
«Ձեր էդ որդնած «միասնականությունը» երեխեքից հեռու պահեք»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ով քաղաքական կամ խմբակային-խմբային ինչ կեղտ ուզում է՝ թող մաստակ անի-ծամի: Արցախից բռնագաղթված երեխաներին հանգիստ թողեք, մի թունավորեք: Ինչպես Ստեփանակերտում, երբ չորս-հինգ տարեկան աղջնակին տարել էիք ձեր բութ հանրահավաքին, ձեռքին պլակատ դրել, թե՝ Հայաստան, զավակիդ մի լքիր: Թողեք էդ երեխեքն ազատ մեծանան, ազատ դատեն, որ մեղքն ու մեղավորին արդարից զատել կարողանան: Արցախի վերագտնումն սկսելու է գալիք ազատամիտ, ճշմարտախոս և արդարադատ սերունդը: Ձեր էդ որդնած «միասնականությունը» երեխեքից հեռու պահեք»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան