Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

«Իշխանափոխության համար փողոցում 250 հազար մարդ է պետք»․ Արա Վարդանյան

84
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 10:06
«Իշխանափոխության համար փողոցում 250 հազար մարդ է պետք»․ Արա Վարդանյան

«Կիրանցի հողերի հանձնումը Փաշինյանը ներկայացնում էր այսպես՝ «եթե չհանձնենք, պատերազմ կսկսվի»։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում ՀՀ բոլոր բնակիչներին՝ իսկ եթե վաղը Նիկոլը նույն տոնայնությամբ նույնը ասի Տավուշի մեկ այլ կետում կամ Տիգրանաշենում, ի՞նչ ենք ասելու»,-«5-րդ ալիք»-ի եթերում ասել է «Հայաստան» համահայկական հիմադրի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։ «Կիրանցի դեպքում եղավ ժողավրդական շարժում, որը, ցավոք սրտի, չավարտվեց հաղթանակով, քանի որ, ըստ իս, փողոց չի դուրս գալիս այն քանակը, որը կարող է իրոք շեղել այս իշխանությանը այս օրակարգից։ Միգուցե շատ էին մարդիկ առաջին միտինգի օրը՝ 50-70 հազար, բայց ըստ իս դա շատ քիչ է։ Իշխանությունը ներսում փոխելու համար, իմ սուբյեկտիվ կարծիքով, խոսքը պետք է գնա 200-250 հազար մարդ փողոցում հայտնվելու մասին։ Դա հենց այնքանն է, ինչքան քվեարկել է ընդիմության օգտին 2021-ի ընտրություններին։ Ղարաբաղի հանձնումից հետո, երբ որ այս իշխանությունը մնաց իշխանության, իմ մեջ կոտրվել է շատ բաներ, որովհետև չէի կարող պատկերացնել, որ ապրում եմ մի հասարակության մեջ, որում հարյուրավոր զոհերը, հայրենիքի մի մասի հանձնումը թշնամուն կարող է կուլ գնալ։ Կա ինչ-որ զանգված, որ դրան դեմ է, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ զանգվածը գերակշիռ չէ»,-նշել է Վարդանյանը։

«Իշխանափոխության համար փողոցում 250 հազար մարդ է պետք»․ Արա Վարդանյան