««Մեր հարցերը մենք պիտի լուծենք»-ը Բաքվից երաշխիքներ ստանալու ակնկալիք է»․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանի քաղաքականության հետևանքը․ «Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր։ Բոլոր նրանց, ում անունն ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք իրենց համար մանրադրամ ենք։ Մեր հարցերը մենք պիտի լուծենք»,- երեկ ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը: Առաջին հայացքից շատ գեղեցիկ է հնչում, մանավանդ՝ Փաշինյանի շուրթերից, ով իրեն դիրքավորել է՝ որպես ինքնիշխանության խորհրդանիշ: Բայց արդյո՞ք իրականության հետ աղերս ունի Փաշինյանի հայտարարությունը: Բնականաբար, ոչ: Եթե Փաշինյանը Ռուսաստանին այդ դերում չի տեսնում և փաստորեն ակնարկում է, որ Արևմուտքում էլ երաշխավորներ չկան, ապա նա ապավինում է Ադրբեջանին, այլ խոսքով՝ ակնարկում է, որ այդպիսի երաշխիքներ կարող է ստանալ Բաքվից: Տարածաշրջանում ձևավորված ուժային դիսբալանսի պայմաններում հնարավոր չէ այլ կերպ հասկանալ Փաշինյանի պնդումը, որովհետև ինչ-որ գործոն, Հայաստանին տրված անվտանգային երաշխիք միայն կարող է զսպել Բաքվի ախորժակը: Փաշինյանի «Մեր հարցերը մենք պիտի լուծենք»-ը ոչ թե ինքնիշխանության դրսևորում է, այլ Բաքվից երաշխիքներ ստանալու ակնկալիք: Այլ խոսքով, ռուսական ազդեցությունից ազատվելու հետևանքը դառնալու է ադրբեջանական ենթապետության վերածվելը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Մեր նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից»․ Կոբախիձե
5613:25Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրքը՝ լրատվամիջոցին առնչվող գործով
5613:12«Հուսով եմ՝ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ առճակատման չեն գնա». Լավրով
8412:36«Մարզպետը Կիրանցի հողերի հանձնումը նշել է որպես հաղթահարված դժվարություն». Ոսկան Սարգսյան
6712:24Դամասկոսի զինամթերքի պահեստի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով 5 զինծառայող է զոհվել
8312:12«Վրաստանից պահանջում էին բացել երկրորդ ճակատ». Կոբախիձեն՝ Արևմուտքի մասին (տեսանյութ)
9512:00