Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.

«Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը». Վարդան Օսկանյան

113
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 16:06
«Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը». Վարդան Օսկանյան

«Փաշինյանը երբ եկավ իշխանության, երկու բան փոշիացրեց. մեկը, որ ԼՂ-ի մասով եղածը՝ Մադրիդյան փաստաթուղթը արհամարհեց, մի կողմ դրեց, երկրորդն էլ՝ լեգիտիմությունը չօգտագործեց»,- «5-րդ ալիք»-ի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը մեծ հնարավորություն ուներ Լեռնային Ղարաբաղի հարցին վերջնական լուծում տալու համար: «Եթե Փաշինյանն իր լեգիտիմությունը և սեղանի վրա եղած հնարավորությունն օգտագործեր, մենք այսօր կունենայինք ԼՂԻՄ-ը՝ ամբողջությամբ, 10-20 կմ միջանցքով Լաչին՝ միջանկյալ կարգավիճակով և ռեֆերենդումի հեռանկարով: Պատերազմ էլ չէր լինի»,- նշել է Օսկանյանը: Նրա խոսքով, մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը. «Փաշինյանը, կարծեմ Փարիզում համայնքի հետ հանդիպմանը, ինքն էր ասել, որ Ադրբեջանը հաշտվել է Ղարաբաղի հետ, խնդիրը հարակից տարածքների խնդիրն է»,- շարունակելով խոսքը՝ ասել է Օսկանյանը և մատնանշել, որ «եթե Փաշինյանը Քելբաջարի և Լաչինի ոչ կորիդորային մասի զիջումը աներ, մենք այսօր կունենայինք ԼՂԻՄ»: «2018-ից հետո մեր երկրում այս ամենը եղավ, որովհետև Փաշինյանը ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ ռազմաքաղաքական փորձ չուներ: Ինքն օգտագործեց իշխանափոխության պահը: Ինքը պատրաստ չէր առաջնորդի աթոռին հայտնվելուն»,-նշել է Օսկանյանը՝ հավելելով. «Հայաստանի ղեկավար լինելը, հատկապես այդ կրիտիկական պահին, Փաշինյանի հագով չէր»:

«Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը». Վարդան Օսկանյան