Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ.

«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև

178
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 12:36
«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև

«Հայաստանի լայնածավալ և արագացված զինումը և նրան մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այն խաղաղությունը, որը հնարավոր է»,- ամանորյա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության, հանգստության և համագործակցության տարածաշրջան:

«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը։ Ուստի, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը, որ խուսափեն այս վտանգավոր ճանապարհից», - ասել է Ալիևը։