Ինչպես է ապակեգործը գողացել «Մոնա Լիզա»-ին
![]() 1911 թվականի օգոստոսի 21-ին Լուվրից անհետացել էր Լեոնարդո դա Վինչիի ամենանշանավոր կտավներից մեկը՝ «Մոնա Լիզան»: Գողն ապակեգործ Վինչենցո Պերուջիան էր, ով հետագայում կարդարանա, որ պարզապես սիրահարվել էր Ջոկոնդայի ժպիտին, քանի որ այն հիշեցրել է «իր մանկության ընկերուհու ժպիտը»: Ահա այս ժպիտի պատճառով էլ ապակեգործը գողացել էր կտավը և երկու տարի շարունակ միայնակ վայելել այն: Այն մասին, որ Ջոկոնդային գողացել են, հայտնի է դարձել միայն հաջորդ օրը՝ 1911 թ-ի օգոստոսի 22-ին: Միակ ապացույցը, որ մնացել էր հանցանքի վայրում, նոր տեղադրված պաշպանական ապակու վրայի մատնահետքն էր: Մատնահետքը համեմատել են Լուվրի 257 աշխատակիցների մատնահետքերի հետ, սակայն համընկնում չի եղել: Այդ ընթացքում ոչ մեկի մտքով չի անցել ստուգել նաև վերջերս ապակին տեղադրած վարպետի մատնահետքը: Այս գողությունը «Ջոկոնդային» դարձրեց ավելի նշանավոր, քան մինչ այդ էր: Լուվրում մեծ հերթեր էին գոյանում պարզապես դատարկ ցուցափեղկը տեսնելու համար: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43



