«Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը»․ Գարեգին Երկրորդ
![]() «Հայրենիքում տիրող դժվարին իրավիճակում խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր և բռնաճնշումներ են սանձազերծվել ՀԱԵ և բարձրաստիճան եկեղեցականության դեմ»,- Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում ելույթի ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ «Այսօր մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայաթափման և մեր հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արյունահոսում են ազգիս զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը։ Լիահույս եմ, որ ժողովրդի միասնությամբ, հավատքի և առ եկեղեցին հավատարմության շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները»,- իր խոսքում նշել է Վեհափառը։ |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
