«Լրագրությունը դեգրադացիա է ապրել վերջին 5-6 տարիներին»․ Աշոտ Մելիքյան
![]() «Վարչապետի երեկվա բրիֆինգում առնվազն 3 լրագրող իրեն էթիկայից զուրկ պահեց․ ի՞նչ անել, որ լրագրողը հարգի տարրական նորմերը»,- Հանրային հեռուստատեսության հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց․ «Այս խոսակցությունը վաղուց է հասունացել, և երեկվա բրիֆինգը կարելի է վերջին կաթիլը համարել, որ այլևս հնարավոր չէ լռել։ Ես չէի ասի, թե դա նորմ է դարձել, ուղղակի լրագրությունն իսկապես դեգրադացիա է ապրել վերջին 5-6 տարիներին։ Կարծում եմ՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա․․․ Կարևոր է, որ հասարակությունը սոցիալական պահանջ ձևավորի և ասի՝ սա չենք ընդունում, սա լրագրություն չէ և նույնիսկ քարոզչություն չէ․․․ Կարող է դիպլոմ ունենա, բայց կրթվածություն չկա կամ միտումնավոր ոտնահարում է և՛ իրեն, և՛ մասնագիտությունը․․․ Այդ տեսակի լրագրողները նույնիսկ իրենց գործընկերներին չեն հարգում․․․ Այդպիսի լրագրողներին այդպիսի միջոցառումներում պիտի տեղ չունենան»,- նշեց Մելիքյանը։ Նա նաև հավելեց, որ իր գնահատմամբ՝ բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զուսպ, հավասարակշռված պատասխան տվեց․ «Այդ առումով վարչապետի վարքը ինձ լիովին բավարարեց»։ Մելիքյանի դիտարկմամբ՝ շատ լրագրողներ պրոֆեսիոնալիզմի մասին, հանրային շահի մասին չեն մտածում, նրանց համար քաղաքական շահեր սպասարկելն է գլխավորը։ «Նման լրագրողների պատճառով հասարակությունը հաճախ դառնում է զոհ, ապատեղեկացված է լինում»,- հավելեց ԽԱՊԿ նախագահը։ |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
