«Վաշինգթոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր գործողություններով հարցականի տակ է դնում «Արևմուտք» աշխարհաքաղաքական հասկացությունը: Մոտ մեկ դար հումանիտար և հատկապես քաղաքական գիտությունների տերմինաբանության մեջ այն ընկալվում էր որպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի տնտեսական և ռազմաքաղաքական բևեռ: ԽՍՀՄ փլուզումից հետո կիրառության մեջ մտավ Հավաքական Արևմուտք հասկացությունը, որի տակ կրկին ընկալվում է ԱՄՆ-ԵՄ աշխարհաքաղաքական բևեռը, իհարկե Կանադան ևս այստեղ է: Այս բևեռը գաղտնիք չէ, որ Ռուսաստանը, Չինաստանը և նրանց ազդեցության գոտում գտնվող պետությունները դիտում է որպես արևմտյան շահերի և ազդեցության հիմնական հակառակորդ/մրցակից/խոչընդոտ կենտրոններ: Ներկայումս Թրամփի գործողությունները կարծես թե քանդում և խարխլում են այս ճարտարապետությունը: Վաշինգտոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը: Բանակցությունները Պուտինի հետ և ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ ռազմավարության վերանայումը դրա վառ ապացույցն են: Այս գործընթացում, Թրամփի իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում, ԵՄ առաջատար եռյակի (ԳՖՀ-Ֆրանսիա-Իտալիա) և նրանց միացած Մեծ Բրիտանիայի փոխհարաբերություններն արդեն դաշնակցային ձևաչափից տեղափոխվում են դեպի մրցակցային հարթություն: Գրենլանդիայի շուրջ իրադարձությունները նույնիսկ սպառնում են ՆԱՏՕ-ի միասնությանը»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
