Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

«Դատական համակարգը շատ դեպքերում ջանք էլ չի գործադրում՝ քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը»․ Տիգրան Աբրահամյան

71
Երեկ, 22:30
«Դատական համակարգը շատ դեպքերում ջանք էլ չի գործադրում՝ քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխող ռեժիմը երկիրը հասցրել է մի կետի, երբ դատական համակարգը շատ դեպքերում նույնիսկ ջանք էլ չի գործադրում քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը:
Մի օր դա արտահայտվում է հոգևորականների նկատմամբ, մեկ այլ օր՝ Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Աշոտ Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյան կամ այլոց նկատմամբ:
Ավելին, իշխանությունը փորձում է այս ամենը սովորական դարձնել քաղաքացու համար՝ մեկ հիմնավորելով որպես «հիբրիդային պատերազմին» դիմակայություն, մեկ որպես «պետական անվտանգության» սպառնալիք:
Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի՝ այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար:
Բռնատիրությունը պետք է քանդել ու պետության շահերը դնել ճիշտ ռելսերի վրա»: