Դատավոր Սուրեն Խաչատրյանը 30 մլն դրամով բնակարան է գնել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, և նրան կրկին պիտի տեղափոխեն ԱԱԾ մեկուսարան։ Տեղեկացանք, որ կալանքի փոփոխման որոշումը կայացրել է Սուրեն Խաչատրյանը։ Ինչ ունեցվածք ունի Սուրեն Խաչատրյանը․ 8 գույքից 7-ը գտնվում են Ճամբարակ համայնքում, իսկ բնակարանը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Դատավորը հայտարարագրել է տվյալ տարվա սկզբում առկա HYUNDAI մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականին 6 մլն դրամով։ Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 հազար դոլար և 10 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ նվազել է 2 մլն դրամով։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 45 մլն 151 հազար դրամ, որից 15 մլն 151 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտից, 6 հազար դրամը՝ Արդարադատության ակադեմիայից։ Եկամուտներից 29 մլն 993 հազար դրամը ստացված փոխառություն է Արդշինբանկից։ 2023 թվականի հետ համեմատած 2024 թվականին դատավորի աշխատանքի վարձատրությունը նվազել է գրեթե 3 մլն դրամով։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 888 հազար դրամ, որը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։ Տեղեկանում ենք, որ դատավորը գրեթե 30 մլն դրամով 2024 թվականին ձեռք է բերել բնակարան»։ |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
