«Թեհրանը թերագնահատում է սպառնալիքը». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանը ցնցած արյունալի վերջին բախումները ներքին սուր դիմակայության արդեն երրորդ դրվագն են 2018-ից ի վեր։ Զոհերի թիվը տասնապատիկ, հարյուրապատիկ աճ է գրանցել։ Անվիճելի է, որ այս ընթացքում էապես խարխլվել են գործող իշխանության դիրքերը թե դրսում, թե ներսում։ Կղերապետությունը նախընտրեց որդեգրել «պաշարված ամրոցի» մարտավարություն և չցանկացավ կամ չկարողացավ սեփական խաղը կազմակերպել թշնամու դաշտում։ Իմ կարծիքով, պաշտոնական Թեհրանը թերագնահատում է սպառնալիքը և գործը բանակցությունների միջոցով իր համար ընդունելի պայմաններով ավարտելու հույս է պահում։ Գործող վարչակազմի թշնամիների համար կղերապետության տապալումն այլընտրանք չունի՝ դա կլինի պատերազմով, հեղափոխությամբ կամ, ավելի ճիշտ, այդ երկուսի համադրությամբ։ Ընդ որում գործընթացն ավարտին հասցնելու համար հիմնականում կվատնվի հենց Իրանի ներքին ռեսուրսը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
