Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը
![]() Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։ «Հայցով նա դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Ի դեպ հայցը եկեղեցու դեմ ներկայացրել է Գևորգ Սրբազանն իր քաղաքացիական անունով՝ Արման Վոլոդյայի Սարոյանը։ Եպիսկոպոսին Փաշինյանը պարտադրում է դիմել դատարան իր ավազանի անունով։ Աննախադեպ արժեզրկում բարոյազրկում»,- գրել է լրատվամիջոցը։ |

«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
6800:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
99Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
102Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
97Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
155Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
104Երեկ, 16:06
