ՔՊ-ում ընտրական ցուցակի մասով նախնական որոշում կա․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ՔՊ ակտիվը նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Մեզ ասացին, որ նախնական որոշում կա, որ 300 հոգանոց ցուցակի առաջին հիսուն հոգին կկազմվի արտահերթ համաժողովի մասնակից պատվիրակների քվեարկությամբ, իսկ 50-ից հետո ցուցակի ձեւավորումը կվերապահվի վարչությանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին, որը համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի անցողիկ հորիզոնականներում։ Ի դեպ, սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո, ինչպես հայտնի է, վարչության կազմը հինգով ավելացավ, քանի որ իշխող թիմում որոշեցին ավելացնել կանանց քվոտան: ՔՊ վարչության կազմի ընդլայնումը, սակայն, կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարում: Մեզ պատմեցին, որ նորեկները հների նյարդերի վրա են ազդում․ չգիտեն՝ որտեղ են հայտնվել և ինչ հարցեր կարող են քննարկել, ցանկացած բամբասանք բերում են վարչություն ու փորձում քննարկման թեմա դարձնել, դրա պատճառվ էլ նիստերը հաճախ ձգվում են մինչև կեսգիշեր»։ |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
