«Գործող վարչախումբը կերակրում է սեփական ռեպրեսիվ ապարատին՝ սոված թողնելով կենսաթոշակառուներին»․ Ավետիք Չալաբյան
![]() «Գործող վարչախումբը կերակրում է սեփական ռեպրեսիվ ապարատին՝ սոված թողնելով կենսաթոշակառուներին»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Վերջին 7 տարիների ընթացքում իրավապահ համակարգում վարձատրություններն աճել են մոտ 3 անգամ․ հիմա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ․ կա բացատրություն, որովհետև այդ ռեպրեսիվ ապարատը հլու-հնազանդ ծառայում է գործող վարչախմբին։ Մեր կենսաթոշակառու քաղաքացիները պետք է գիտակցեն՝ իրենց ստամոքսում դատարկ է, դա նրանից է, որ դատախազի փորը լիքն է այսօր, իսկ դատախազի փորը լիքն է, որովհետև նա պատվեր է կատարում։ Ցավոք, հենց սա է տեղի ունենում»,- հավելեց Չալաբյանը։ Ասուլիսին նա հայտարարեց, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 1-ից հանրապետության ողջ տարածքով մեկնարկել է ստորագրահավաք՝ ծերության և հաշմանդամության կենսաթոշակների 50 տոկոսով բարձրացման պահանջով, որին կարող են միանալ բոլորը։ |

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշումների համար կալանքի տակ եք լինելու»․ լրագրողը՝ Մասիս Մելքոնյանին (տեսանյութ)
013:54
Իրանում արտաքին միջամտության դեմ երթեր են (տեսանյութ)
4113:46
«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
6913:30
«Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5213:12
«Ալեն Սիմոնյանը կռիվ է տալիս՝ ապացուցելու, որ «***նոդերասան» արտահայտությունը վիրավորանք է». Նաիրի Հոխիկյան
5413:06
«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
5812:24
