Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված
![]() Բացահայտվել է դեկտեմբերի 1-ից որպես անհայտ կորած որոնվող, ապա դեկտեմբերի 3-ին մահացած հայտնաբերված 42-ամյա Արմինե Մկրտումյանի սպանությունը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 4-ին, իրավապահները ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա-ին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին, որպես պատվիրատու, տեղափոխելիս է եղել: Ըստ ֆոտոլրագրողի՝ երբ ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Արմինե Մ-ն նստել է «Renault» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չի եղել, նշված մակնիշի մոտ 300-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ են վերցվել հսկողության տակ: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա-ն ձերբակալվել է: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
